Բաժիններ՝

Կինոքննադատները հայտնել են 2015 թվականի երկրորդ պլանի լավագույն դերասանուհու անունը

«Մթնշաղ» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը «Զիլս Մարիա» ֆիլմում իր դերակատարման համար արժանացել է Նյու Յորքի Film Critics Circle Awards մրցանակին, հայտնում է The Daily Mail-ը: Ստյուարտը հաղթող է ճանաչվել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, հայտնում է korrespondent.net-ը:

Կինոքննադատների ազգային ասոցիացիան հրապարակել է նաև մյուս հաղթողների անունները: Եվ այսպես, 2015 թվականի «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Ուշադրության կենտրոնում» ժապավենը, «Լավագույն ռեժիսոր»՝ Թոդ Հեյնսը՝ «Քերոլ» աշխատանքով:
«Լավագույն դերասան» է ճանաչվել Շառլոտա Ռեմփլինգը, ով խաղացել է «45 տարեկան» ֆիլմում, «Լավագույն դերասան»՝ Մայքլ Բ· Ջորդանը: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Մարկ Ռայլենսը, ով հանդես է գալիս «Լրտեսական կամուրջ» ֆիլմում:

«Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակների են արժանացել Ջոշ Սինգերն ու Թոմ Մակ-Քարտին՝ «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս