 
                        Ավստրալիայի արևմուտքի բնակիչները լքում են իրենց տներն անտառային հրդեհների պատճառով
 
                                    Ավստրալական Հարվի քաղաքի մի քանի շրջանների բնակիչները լքել են իրենց տները անտառային հրդեհների պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ, ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, սակայն տարհանման մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել:
Հիշեցնենք, որ անտառային հրդեհներն Ավստրալիայում բռնկվել են դեկտեմբերից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        