Հեռացրեք Ձեր կյանքից այս 10 երևույթները և Ձեզ երջանիկ կզգաք
Blog.i.ua1-ն առաջարկում է Ձեր կյանքից հեռացնել 10 երևույթ, սովորություն կամ բնավորության գիծ, որոնք խանգարում են Ձեր երջանկությանը:
Պարզապես մի կարդացեք, այլ հետևեք այս կանոններին:
1. Ձերբազատվեք անընդհատ Ձեր ճիշտն ապացուցելու ցանկությունից
Մեր կյանքում այնքան շատ են մարդիկ, ովքեր իրենք ճշմարտացիությունն ապացուցելու համար պատրաստ են փչացնել անգամ երկարատև հարաբերությունները: Պարզապես ընդունեք, որ կան նաև այլ տեսակետներ, սթրեսի մի ենթարկվեք և պահպանեք բարիդրացիական հարաբերությունները:
2. Մի վերահսկեք ամեն բան
Պատրաստ եղեք հրաժարվել անընդհատ ամեն ինչ վերահսկելու սովորությունից. մի վերահսկեք ամեն բան, գործողություն, երևույթ: Որոշ բաներ էլ թողեք ինքնահոսի: Այսպիսով անսահման թեթևություն կզգաք։
3. Հրաժարվեք մեղքի զգացողությունից
Ազատվեք Ձեր անձնական որակների առկայության կամ բացակայության համար ուրիշներին մեղադրելուց: Դադարեք անիմաստ ծախսել Ձեր էներգիան և կրեք պատասխանատվություն Ձեր կյանքի համար:
4. Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք
Որքան են մարդիկ վնասում իրենք իրենց միայն այն պատճառով, որ ուղեղը լցնում են իրենք իրենց հետ վատ խոսակցություններով և ապագայի պլանավորումներով: Հավատացեք, դուք ավելի լավն եք, քան պատկերացնում եք:
5. Անընդհատ և ամեն ինչից մի բողոքեք
Ազատվեք մարդկանցից, երևույթներից, իրավիճակներից անընդհատ դժգոհելու սովորությունից: Ոչ ոք չի կարող Ձեզ դժբախտացնել, ոչ մի իրավիճակ չպետք է տխրեցնի Ձեզ:
6. Հրաժարվեք քննադատությունից
Դադարեք մարդկանց քննադատել միայն նրա համար, որ տարբերվում են ձեզանից։ Դադարեք քննադատել երևույթը, եթե այն պարզապես այնպիսին չէր, ինչպիսին դուք էիք սպասում: Մենք բոլորս տարբեր ենք:
7. Դադարեցրեք ուրիշների վրա տպավորություն թողնելու փորձերը
Մի ենթարկեք Ձեզ փոփոխությունների միայն նրա համար, որ ուրիշների վրա տպավորություն թողնեք: Հանեք դիմակը, եղեք այնպիսին, ինչպիսին կաք:
8. Մի ընդդիմացեք փոփոխություններին
Փոփոխությունները նորմալ են, դրանք մեզ պետք են A կետից B կետ տեղափոխվելու համար: Փոփոխություններն օգնում են մեզ փոփոխել մեր կյանքը և դարձնել այն ավելի երջանիկ:
9. Մի պիտակավորեք
Մի պիտակավորեք մարդկանց ու երևույթները, որոնք չեք ճանաչում կամ չեք հասկանում։
10. Բաց թողեք անցյալը
Գիտենք՝ սա դժվար է: Հատկապես, երբ անցյալն ավելի է դուր գալիս, քան ներկան, իսկ ապագան էլ վախեցնում է: Մոռացեք այն ամենը, ինչ եղել է, և գիտակցեք, որ ձեր ունեցածը միայն ներկան է։
Սիրարփի Աղաբաբյան