«Տոնածառից առաջ մարդիկ բուդ էին գնում». երգչուհի Լայաննա
«168 Ժամի» տոնական բլից հարցազրույցներին մասնակցեց նաև երգչուհի Լայաննան,նույն ինքը՝ Լիաննա Թևոսյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր ընտանիքի համար անցյալ տարվա կարևորագույն իրադարձությունը, անշուշտ, երեխայի ծնունդով է պայմանավորված:
«Դրանից առավել կարևորագույն իրադարձություն իմ կյանքում չեմ էլ պատկերացնում»,- ասաց երգչուհին: Անրադառնալով ամուսնու համար պատրաստած ամանորյա նվերին՝ ասաց, որ առավել նպատակահարմար է գտնում նվերի ընտրության հարցում խորհրդակցել՝ նախքան այն գնելը: Ինչ վերաբերում է մանկության հուշերում Ձմեռ պապի գոյությանը, Լայաննան խոստովանեց.
«Միգուցե անհետաքրքիր երեխա կթվամ Ձեզ, բայց ես երբեք չեմ հավատացել Ձմեռ պապի գոյությանը: Մանկուց իրատես եմ եղել»:
Տոնական սեղանի ավանդական «զարդ» համարվող ուտեստի վերաբերյալ երգչուհին նշեց. «Ըստ իս՝ երբեք չի վերանա բուդ ուտելու ավանդույթը: Մարդիկ տոնածառ գնելուց առաջ բուդ էին գնում: Օրինակ՝ այս տարի մեր սեղանի աչքի ընկնող ուտեստը հնդուհավն էր»: