Բաժիններ՝

Շրջվեց, նայեց տան կողմը ու հեռացավ. ծնողները չգիտեին, որ Հայկազին վերջին անգամ են տեսնում. news.am

Բարսեղյանների ընտանիքում առաջին Նոր տարին են առանց տան ավագ որդու՝ Հայկազի անցկացնում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտի ընտանիքում Ամանորին այս տարի ոչ ոք չի սպասել, անգամ տան ամենակրտսերը՝ 9-ամյա Տիգրանը:

«Բոլորիս համար շատ դաժան, մեռելային Ամանոր է, Տիգրանը, որ միշտ ուրախանում էր, Ձմեռ պապուց էր հարցնում, տոնածառ էր զարդարում, ոչ մի բան չի ասում հիմա: Ոչ մի ուրախալի բան չկա, ամեն ինչ կորել է: Եթե առաջ ինչ-որ նպատակներ կային, հիմա դրանք էլ չկան»,- ասում է Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Փոքրիկ Տիգրանը նախորդ տարի ինքնուրույն էր զարդարել տոնածառն ու անհամբերությամբ սպասել եղբորը, որ արձակուրդ էր գալու: Բարսեղյաններն ընտանիքով Ամանորն ուրախ էին անցկացրել, հատկապես որ ուսանող որդին հազվադեպ էր արձակուրդով երկար ժամանակ տանը լինում:

«Դեկտեմբերի 29-ին եկավ, ուրախ էր: Ժամանակի մեծ մասը նստում էր, ինտերնետով ռազմական տեխնիկան էր ուսումնասիրում: Ինքը փոքր տարիքում էլ Ամանորին առանձնապես չէր սպասում, տոնածառ դներ, Ձմեռ պապուն սպասեր»,- ասում է Հայկազի հայրը, որը միշտ հավատացել է, որ ավագ որդին իր գործում հաջողության կհասնի ու ընտանիքը դուրս կբերի ծանր սոցիալական վիճակից։

Հայկազի արձակուրդը հունվարի 7-ին ավարտվել է ու նա վերադարձել է ինստիտուտ: Վերջին բանը, որ մայրը հիշում է որդուց, նրա հայացքն է, երբ դարպասից դուրս գալիս շրջվել էր, նայել բակի, տան կողմը ու գնացել: Հոր աչքի առաջ էլ մինչեւ հիմա Հայկազի ժպիտն է, որով նա հրաժեշտ էր տվել հորը:

«Սովորաբար չէի սպասում, մինչեւ գնար, նստեր ավտոբուս: Բայց այդ օրը, երբ ինձ արդեն հաջող արեց ու գնաց, չգիտեմ ինչու հետեւից գնացի մի քիչ, կանգնեցի, նայեցի՝ ոնց ա գնում: Ինքը գնաց, հասավ կանգառ, ավտոբուսը եկավ, նստեց: Ավտոբուսը իմ դիմացի մայթով էր գնում, ինքն էլ իմ կողմի վրա էր կանգնած: Երբ հասավ ինձ, տեսավ, ժպտաց ու անցավ»,- հիշում է Արկադի Բարսեղյանը:

22222

33333333

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս