Առեղծվածային մահ Կոտայքի մարզում. 66-ամյա տղամարդու մարմնի վրա կան ծեծի հետքեր. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասին կից շինությունում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շինությունում, մահճակալին հայտնաբերել են ոչ մի տեղ գրանցում չունեցող, 66-ամյա Սամվել Մելիքսեթյանի դին:
Դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ երեսի և մարմնի վրա կան ծեծի հետքեր: Ոստիկաններն ու քննչական բաժինն ունեն տեղեկություններ, որ մինչև մահանալը մի քանի օր առաջ Ս. Մելիքսեթյանը ծեծի է ենթարկվել:
Մանրամասներն` այստեղ