
«Սդղի գյոլ» կոչվող տարածքում դի է հայտնաբերվել

Հունվարի 3-ին, ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են Կ. Հ.-ի դին (ծնվ. 1968 թ.):
***
Հունվարի 3-ին, ժամը 12.28-ին երկու մարտական հաշվարկ վերսկսել են որոնողական աշխատանքները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում, որոնք ավարտվել են անարդյունք:05.01.2016
***
Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատիկցների ուժերով իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որը՝ ժամը 01.55-ին, վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել է:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: