Ոստիկանները ուղևորին վերադարձրին նոր տարվա համար կատարած և տաքսու վարորդի կողմից գողացված ապրանքները
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսու վարորդը գողացել է ուղևորի՝ նոր տարվա համար կատարած ամբողջ առևտուրը՝ մթերքներ և հագուստեղեն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ անհայտ տաքսու վարորդը 1984 թ. ծնված Կամո Ս.-ն է, ով նույն օրը երեկոյան՝ ժամը 21.30-ին, գողացված իրերով ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: