Եղվարդի խճուղում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները բախվել են իրար

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում` Սոչի Պլազա հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները բախվել են իրար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ֆորդ տրանզիտ մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է BYD մակնիշի «Նուշ» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչից վնասվել է վերջինիս առջևի հատվածը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս