Գյումրիից 2 նախկին պաշտոնյաների են ձերբակալել՝ զինված խմբի հետ կապ ունենալու կասկածանքով. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորած խմբի, մասնավորապես Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանի հետ որոշակի կապեր ունենալու կասկածանքով երեք օր առաջ ձերբակալել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նախկին պաշտոնյաների:
Նրանցից մեկը «Շիրակ» օդանավակայանի օրերս պաշտոնազրկված անվտանգության պետ Ստեփան Չիլինգարյանն է, որը երիտասարդ տղա է. նրան ձերբակալությունից 5 օր առաջ ազատել են աշխատանքից, երկրորդը նույն օդանավակայանի մատակարարման բաժնի նախկին պետն է՝ Հարություն անունով:
Ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում: