Մեսսին՝ Եվրոպայում խաղացող լավագույն արգենտինացի
Արգենտինայում կայացել է լրագրողների վարկածով տարվա լավագույն մարզիկների մրցանակաբաշխությունը:
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 9-րդ անգամ ճանաչվել է արտասահմանում հանդես եկող արգենտինացի լավագույն ֆուտբոլիստ:
Արգենտինայի առաջնության տարվա ֆուտբոլիստ է դարձել «Ռոսարիո Սենտրալի» հարձակվող Մարկո Ռուբենը: Ռուբենն անցկացրել է 30 խաղ՝ դառնալով 12 գոլի հեղինակ:
Երկրորդ տեղն է գրավել Կարլոս Տևեսը ՝«Բոկա Խունիորս», իսկ երրորդը` Կարլոս Սանչեսը՝ «Ռիվեր Փլեյթ»:
Սիրարփի Աղաբաբյան