ԱՄՆ-ում տորնադոն 11 մարդու կյանք է խլել
ԱՄՆ-ի հարավում մոլեգնող տորնադոները լուրջ ավերածություններ են առաջացրել ու խլել մարդկային կյանքեր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղետի գլխավոր հարվածը բաժին է ընկել Միսսիսիպի նահանգին, որտեղ զոհվել է 7 մարդ, բազմաթիվ մարդիկ ստացել են ծանր վնասվածքներ, իսկ նահանգի նահանգապետը ստիպված է եղել հայտարարել արտակարգ դրություն:
Ինդիանա ու Արկանզաս նահանգներում քամին արմատախիլ է արել ծառեր, քշել տների տանիքներ, շրջել է էլեկտրասյուներ: Հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրականությունից:
Հիդրոօթերևութաբանները ենթադրում են, որ նման ուժեղ փոթորիկների պատճառը տարվա այս եղանակի համար անսովոր օդի տաք ջերմաստիճանն է: