Նաոմի Քեմփբելը հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում
Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը վերջերս սկսել է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով: Պատճառը կոնքազդրային հոդի վնասվածքն է, հայտնում է R7 պարբերականը:
Հաշմանդամի սայլակով թոփ-մոդելին պապարացիները նկատել են Սան Պաուլու քաղաքի օդանավակայանում: Մանեքենուհին սայլակով տեղաշարժվել է օդանավակայանի սրահով, ինչից հետո ոտքի կանգնելու համար օգտվել է ձեռնափայտից ու դիմել մենեջերի օգնությանը:
45-ամյա մոդելը կոնքազդրային հոդը վնասել էր դեռ 5 տարի առաջ պոդիումի վրա: