Արամ Սարգսյանը՝ եղբոր սպանությունը Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված լինելու մասին. aravot.am
Օրեր առաջ «Առաջին լրատվականին» տված իր հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մի ուշագրավ պատմություն էր ներկայացրել իր և Վազգեն Սարգսյանի՝ 1998-ին ունեցած մի խոսակցության մասին:
Aravot.am-ը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ նման բան հնարավոր համարու՞մ է: Նա բացառեց ու մանրամասնեց. «Բացարձակ անհավանական եմ համարում ու հեքիաթ: Վանոն Վազգենի ընկերն է եղել թե′ պաշտոնի ժամանակ, թե′ պաշտոնից հետո: Հոկտեմբերի 27-ից հետո ամենաշատը մեր տուն եկող-գնացողը մարդն էր Վանոն: Նա իմ չափ ծանր է տարել Վազգենի ողբերգությունը, ամեն երեկո իմ մոր հետ է եղել»: Արամ Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ ինչ է պատմում, ինչի համար է պատմում Աշոտ Մանուչարյանը, բայց դա բացառված բան է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: