 
                        Հունաստանի խորհրդարանը քվեարկել է Պաղեստին պետության ճանաչման օգտին
 
                                    Հունաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է Պաղեստին պետության ճանաչման օգտին Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասի ներկայությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Բանաձևին համաձայն՝ Հունաստանի կառավարությանը խորհուրդ էր տրվել նպաստել Պաղեստինի ճանաչման գործընթացին ու գործադրել հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար:
Տվյալ որոշումը առաջին զգալի քայլն է Հունաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման հարցում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        