«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Վիգեն Սարգսյանն է
Եթե մինչև դեկտեմբերի 6-ը Հայաստանի քաղաքական օրակարգը գրեթե ամբողջությամբ կլանված էր սահմանադրական փոփոխություններով, ապա դրանից հետո կարծես կտրուկ շրջադարձ եղավ, և այսօր բոլորի ուշադրությունն ուղղված է արտաքին քաղաքականությանը: Գրեթե ամեն օր Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում: Դժբախտաբար, ադրբեջանական զինուժին հետ մղելու ընթացքում զոհվում են հայ զինվորներ: Այս պայմաններում Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն առաջինն էր շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո: Ի՞նչ ձեռքբերումներով և կորուստներով է Հայաստանն ամփոփում 2015 թվականը, որո՞նք են լինելու հիմնական մարտահրավերները հաջորդ տարվա ընթացքում: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: