Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը կողմ է Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելուն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար:

Այն մասին, որ Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, այսօր հրավիրած ամենամյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք կարծում ենք, որ դա ճիշտ ուղղությամբ արված քայլ է»,- ասվում է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ, որն այսօր է տարածվել:
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վիզայի չեղյալ հայտարարումը բխում է Վրաստանի քաղաքացիների շահերից:

«Հարկավոր է հաշվի առնել Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ համաքաղաքացիների, ինչպես նաև գործարարների ու շարքային քաղաքացիների շահերը՝ կապված վիզային ռեժիմի հեշտացման հետ: Նրանք ցանկանում են, որ երկու երկրների միջև հաղորդակցությունը իրականացվի նվազագույն բարդություններով»,- բացատրել է Ղարիբաշվիլին:
Նա ընդգծել է, որ վրացական կողմը շահագրգռված է ռուս զբոսաշրջիկների թվաքանակի մեծացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս