ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ընդունվեցին մի քանի նախագծեր (ուղիղ հեռարձակում)

Այսօր Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերը: Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով Հայաստանում բարելավվում է բարոյական վնասի փոխհատուցման համակարգը և ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ բարոյական փոխհատուցում այն դեպքերում, երբ տեղի է ունեցել իրավունքների ոտնահարում, որի հետևանքով կրել են ոչ նյութական վնաս՝ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողության կամ անգործության հետևանքով:

Այժմ ԱԺ-ն շարունակում է քննարկել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս