«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ ընտրվեցին Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Հայկ Կոնջորյանը, Նորայր Մովսիսյանը, Արտակ Ոսկանյանը, Գրիգորի Դոխոլյանը, Կարեն Սիմոնյանը, Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Հայկազ Սիմիկյանը, Մարատ Դադունցը, Ջիվան Նադարյանը:



