«EXPO BEAUTY 2015»-ին Հայաստանից և արտերկրից մասնակցում են մոտ 100 ընկերություններ
Այսօր «Երևան Էքսպո» ցուցասրահում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) տեղի ունեցավ «EXPO BEAUTY 2015» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսի մասնակիցներն են թեթև արդյունաբերության առաջավոր ներկայացուցիչները, գեղեցկության սրահները, էլիտար խանութները, տեղական և արտասահմանյան ընկերությունները, հարսանյաց և ծաղկի սրահները, տպագրատները, կոսմետիկ վիրաբուժության կենտրոնները և այլն:
«Այստեղ ներկայացված են այն բոլոր այն ապրանքները, ծառայությունները, որոնք էլ ավելի կգեղեցկացնեն մեր կանանց: Ամեն տարի շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում այս ցուցահանդեսը, մենք ավանդաբար այն անցկացնում ենք նաև Նոր տարվա շեմին, ունենում ենք մեծ քանակությամբ այցելուներ: Ներկայացված են և՛ հայրենական արտադրողների արտադրանքները, և՛ արտասահմանյան:
Հայաստանից և արտերկրից մասնակցում է մոտ 100 ընկերություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Լոգոս էքսպո» կենտրոնի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են. բուժական և դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերիա, մարմնի և մազերի խնամքի ապրանքատեսակներ, հիգիենայի պարագաներ, ոսկերչական զարդեր, հարսանեկան զգեստներ և պարագաներ, բիժուտերիա, SPA արդյունաբերություն, hագուստ և կոշիկ, և այլն:
Ցուցահանդեսը կտևի 3 օր՝ մինչև դեկտեմբերի 14-ը:



