ԵՄ ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի 15-ին կքննարկեն Վրաստանի համար վիզային ռեժիմի մեղմացման հարցը
Վրաստանի ու Ուկրաինայի համար այցագրի (վիզային) ռեժիմի ազատականացման հարցը քննարկման չի դրվի ԵՄ-ի ԱԳՆ երկրների խորհրդում դեկտեմբերի 14-ին, լրագրողներին հայտնել է ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, տեղեկացնում է Sputnik-ը:
Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 15-ին կներկայացնի Թբիլիսիի ու Կիևի կողմից ԵՄ-ի հետ վիզային ազատականացման ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցը
ԵՄ-ի հետ առանց այցագրի ռեժիմ ունենալու համար Գերագույն ռադան պետք է ընդունի մի շարք օրինագծեր, սակայն ոչ բոլորն են կատարվել, ու պահանջվում է Եվրահանձնաժողովի փորձաքննությունը:
«Եվրահանձնաժողովի զեկույցը պետք է ներկայացվի դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ արտգործնախարարների խորհրդից հետո, այդ պատճառով էլ մենք չենք պլանավորում այդ հարցը քննարկել խորհրդում»,- ասել է նա:



