Զանգվածային կալանավորումներ Թուրքիայում
Այսօր Թուրքիայի 10 քաղաքներում անցկացված «զուգահեռ պետություն» օպերացիայի ժամանակ որոշում է կայացվել կալանավորել տասնյակ մարդկանց, հայտնում է DHA-ն:
Նշվում է, որ տրվել է 65 մարդու կալանավորելու որոշում: Հայտնի է, որ նրանց թվում, ովքեր պետք է կալանավորվեն, լրագրող Աքրամ Դումանլին է, գործարար Ակին Իպեքը, «Ֆաթիհ» համալսարանի ռեկտոր Շարիֆ Ալի Տելականը: Հաղորդվում է, որ երկուսը ձերբակալվել են Անկարայում:
Օպերացիայի հետևանքով ձերբակալվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Իլհան Իշբիլենը, ով հայտնի է իսլամիստ քարոզիչ, հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ մտերմությամբ: