Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է երկիր առանց վիզայի մուտքի խստացման օգտին

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ աջակցել են երկրի տարածք առանց այցագրի (վիզայի) մուտք գործելու ծրագրի խստացմանը ահաբեկչական սպառնալիքների պատճառով: Օրինագծին կողմ է քվեարկել 407 կոնգրեսական, դեմ՝ ընդամենը 19-ը:

Մինչ այդ պահը գործող օրենքը թույլ էր տալիս առանց խոչընդոտի ԱՄՆ մուտք գործել 38 երկրի քաղաքացիների, որոնց մեծ մասը՝ 30-ը, գտնվում է Եվրոպայում:
Սակայն հնարավոր ահաբեկչությունների սպառնալիքն ամերիկյան իշխանություններին ստիպել է վերանայել իրերի դրությունն ու որոշ սահմանափակումներ մտցնել, հայտնում է LifeNews-ը:

Խստացումը կվերաբերի այն քաղաքացիներին, որոնք այցելել են Սիրիա, Իրաք, Իրան կամ Սուդան՝ սկսած 2011 թվականի մարտից մինչ օրս:

Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ հավանական է, որ այդ անձինք, գտնվելով այդ երկրների տարածքում, կարող էին հարել արմատական գաղափարների կամ ի վիճակի են ահաբեկչական ակտեր կազմակերպել ԱՄՆ-ում:

Միաժամանակ, դա չի նշանակում, թե նրանց համար մատչումն ԱՄՆ-ին փակ է: Պարզապես այդ մարդիկ անցնելու են այցագիր ստանալու ստանդարտ պրոցեդուրա, որը նախատեսում է հարցազրույց ԱՄՆ դեսպանության կամ հյուպատոսության ներկայացուցչի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս