Ազատության հրապարակից բերման է ենթարկվել «Նոր Հայաստանի» աջակից Արսեն Նիկողոսյանը
Րոպեներ առաջ «Նոր Հայաստանի» Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որևէ պատճառաբանության և հիմքի բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։ Տեղեկացնենք նաև, որ Արսեն Նիկողոսյանը այն երիտասարդն է, որը քիչ առաջ հրապարակում նստացույցի մասնակիցների կողմից վրան տեղադրելու փորձի և ոստիկանության կողմից խոչընդոտի ժամանակ պահանջել է ոստիկանությունից այն հիմքերը ըստ որի ոստիկանությունը արգելում է նստացույցի մասնակիցներին վրան տեղադրել հրապարակում։
Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Արսեն Նիկողոսյանը բերման է ենթարկվել և անհապաղ ազատ արձակել երիտասարդին։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»