«Մարտի 1-ից հետո կարելի՞ էր նույն դահլիճում լինել, հանրաքվեից հետո՝ ո՞չ». Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ի բոյկոտի մասին
«Որ ասում են՝ հանրաքվեից հետո այլևս չենք կարող նույն դահլիճում լինել, այդ մարտի 1-ից հետո կարելի՞ էր, հանրաքվեից հետո՝ ո՞չ: Դա ՀԱԿ-ի որոշումն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ՀԱԿ-ի՝ ԱԺ քառօրյան բոյկոտելու մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով երեկ սահմանադրական բարեփխումների հանրաքվեի մասին՝ նա նշեց, որ հանրաքվեի վերաբերյալ գնահատականներ իրենք հնչեցրել են դեռևս այս տարվա հուլիսին, ու նոր բան չկա ասելու. «Հանրաքավեից հետո հաստատվեց մեր գնահատակնները, ամեն ինչ ասված է»
Խոսլեով Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին՝ նա նշեց, որ քանի ՀՀ-ում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, իշխանափոխություն չի լինի. «Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են իշխանափոխություն լինի, կոչ եմ անում միանան այս՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու գործընթացին»: