«էսա մի քիչ էլ ցուրտ եղավ, կգնան, հո, սաղ ազգը թոքաբորբ չի՞ ընկնի». Սեյրան Սարոյանը՝ «Նոր Հայաստանի» մասին

«Կակռազ ցրտերը ընգել են, էսա մի քիչ էլ ցուրտ եղավ , կգնան, հո, սաղ ազգը թոքաբորբ չի՞ ընկնի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց անող ընդդիմության մասին:

Հարցին, ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սէֆիլյանի քայլեր, չէ՞ որ կռված մարդ է, Ս. Սարոյանն այսպես արձագնքեց. «Հա լավ, հասկացանք կռված մարդ, ի՞նչ է ուզում, ինքը գոնե գիտի՞՝ ինչ է ուզում: Ինքը նախագահական է ուզում, ես խորհրդանականան, ինքն էլ է կռված, ես էլ, ինքն իր ուզածն է ու ուզում, ես էլ՝ իմը, հիմա ի՞նչ անենք, թող ուզի, հիմա որ ինքը ուզեց, տվեցի՞ն իրա ուզածը, եղա՞վ, չեղավ, ես ուզեցի՝ եղավ»:

Տեսանյութեր

Լրահոս