 
                        Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր
 
                                    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        