Բաժիններ՝

Իբրահիմովիչը Լիգա 1-ում ՊՍԺ-ի պատմության լավագույն հարձակվողն է

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Լիգա 1-ի 17-րդ տուրում 11 մետրանոց հարվածով գրավելով «Նիցցայի» դարպասը՝ դարձել է Ֆրանսիայի առաջնություններում ՊՍԺ-ի լավագույն ռմբարկու:

Այդ գոլը 86-րդն էր 34-ամյա ֆուտբոլիստի համար փարիզցիների կազմում:

Իբրահիմովիչն իր ցուցանիշով կարողացել է շրջանցել Մուստաֆա Դալեբին։
Լիգա 1-ի պատմության լավագույն ռմբարկուն է Դելիո Օնիսը, ով հանդես է եկել «Ռեյմսի», «Մոնակոյի», «Տուրի» և թուլոնյան «Սպորտինգի» կազմում՝ 299 գոլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս