Թբիլիսիում ականապատ ավտոմեքենա են հայտնաբերել
Թբիլիսիի Բախտրիոնի փողոցում իրավապահները «Տոյոտա» մակնիշի վրա ամրացված ինքնաշեն նռնակ են հայտնաբերել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտարարում են ականատեսները, նռնակն ամրացված է եղել մեքենայի հատակին: Դեպքի վայրում աշխատել են սակրավորները, փորձագետ-կրիմինալիստները: Պայթուցիկ սարքի ականազերծման ժամանակ բնակչության տարհանում չի իրականացվել:
«Այս փուլում ոչինչ չենք կարող հաստատել:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահներ աշխատում, եւ մանրամասները հայտնի կդառնան միայն աշխատանքի ավարտից հետո»,- հայտնել Վրաստանի ՆԳՆ-ում: