Բաժիններ՝

Ինչպես կազմակերպել անմոռանալի Նոր Տարի հարազատների համար

Ամանորյա տոները յուրահատուկ ծեսերի և ավանդույթների ժամանակահատված է: Ամեն տարի կրկնվում են միևնույն բաները` զարդարել եղևնին ընտանիքով, գնել մանդարին, շամպայն, փաթեթավորել նվերներ…

Հին բարի ավանդույթները դա շատ ջերմ և հաճելի է, բայց բազմազանությունը հարկավոր է նրա համար, որպեսզի տոնը հիշվի` որպես իսկապես վառ և արտասովոր իրադարձություն: Այս մի քանի գաղափարները կօգնեն Ձեզ կախարդական անակնկալներ անել հարազատների համար: Ուրախությունի սիրելի մարդկանց աչքերում լավագույն նվերն է, որի համար արժե ջանալ:

Գաղափարներ Նոր Տարվա համար:

1. Երջանկության գրություններ

Տարվա ընթացքում հավաքեք հաճելի իրադարձությունների մասին գրություններ, որոնք կատարվել են Ձեր կյանքում: Տարվա վերջում` դեկտեմբերի 31-ին կարդացեք բոլորը: Գերազանց տրամադրությունը և ժպիտը ապահովված են: 1_640x372

2. Վառիր ամբողջ տխրությունը

Գրիր հիասթափություններդ և վիրավորանքներդ թղթի վրա և վառիր: Դա շատ հետաքրքիր ծես է. այդպես Դուք կարող եք կտրել Ձեր կապը բացասական էմոցիաներից: 2_640x635

3. Ուղարկեք Ձեր հարազատներին իսկական թղթե բացիկներ

Պատկերացրեք, ինչպիսի ուրախ տրամադրություն կունենան Ձեր հարազատները, երբ հայտնաբերեն իսկական շնորհավորական բացիկ: 3_640x450

4. Թխեք բլիթներ «կանխագուշակություններով»

Այսպիսի հասարակ անակնկալները շատ գնահատելի են, չէ որ լավ բարեմաղթանքները հաճելի են բոլորի համար: 4_640x422

5. Հագնվեք ինչպես Ձմեռ պապը

Կամ Ձյունանուշը: Եվ այդ տեսքով հյուր գնացեք ամանորյա ամբողջ տոների ընթացքում: 5_640x480

6. Պատրաստեք յուրահատուկ ընտանեկան տոնածառ

Այս գեղեցիկ տոնածառի մեջ պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամների ձեռքերը: 6_640x638

7. Նամակ գրեք Ձմեռ պապիկին

Այս սիմվոլիկ ուղերձը կօգնի ավելի լավ հասկանալ ինքներդ Ձեզ. Դուք կիմանաք Ձեր նվիրական ցանկությունները: 7_640x426

8. Ընկերական հավաքույթներ` գլինտվեյնով

Հրավիրեք ընկերներին և հետաքրքիր երեկույթ անցկացրեք` ըմպելով գլինտվեյն: Դա հիասքանչ եղանակ է` հին տարին ճանապարհելու և հիշելու այն բոլոր ամենալավ բաները, ինչ կատարվել է: 8_640x480

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս