ԴԱԻՇ-ի ահաբեկիչների երեխաները «խաղի» ժամանակ պատանդների են սպանում
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պատանի զինյալների համար դաժան խաղ են հորինել: «Խաղի» նպատակն է պատանդներին հայտնաբերելն ու նրանց մահապատժի ենթարկելը:
Այդ մարզումն ահաբեկիչները նկարահանել են: Տեսանյութը տարածել է Daily mail-ը: Տեսագրության մեջ երևում է, որ բազմաթիվ դահիճներ բավական փոքր են տարիքով՝ չի լրացել անգամ նրանց 10 տարին:
Ինչպես նշել է պարբերականի խմբագիրը, տեսանյութը շատ որակյալ կերպով է մոնտաժվել: Այն ավելի շատ ժամանակակից համակարգչային խաղ է հիշեցնում, քան մահապատիժ:
Թերթը պարզել է նաև 6 երեխաների ծագումը, որոնք երևում են կադրում: Նրանց ծագումով Հյուսիսային Աֆրիկայից են ու Տաջիկստանից: Նկարահանումներն անցկացվել են Դեր Զորում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: