«Նման տեռորիստները ո՛չ ազգություն ունեն, ո՛չ պետություն, ո՛չ ինքնասիրություն». Մանվել Գրիգորյանը՝ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մասին

«Աշխարհն ու կյանքը ցույց ա տալիս, որ նման տեռորիստները ո՛չ ազգություն ունեն, ո՛չ պետություն, ո՛չ ինքնասիրություն, եթե իրենց մայրերին, կանանց տրաքցնում են…»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մասին:

Նրա խոսքով՝ ովքեր քաղաքականության հետ են կապում այս ամենը, հենց իրենք են անվստահելի. «Նշանակություն չունի, թե տեռորիստը որտեղ ա տեռոր անում, կարող ա Ռուսաստանում աներ, ռուսն ավելի վատ կպատժեր: Մեզ համար ի՞նչ նշանակություն ունի՝ որտեղ են ահաբեկչություն անում»:

Տեսանյութեր

Լրահոս