Բաժիններ՝

Սահմանվել է այն ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը սահմանել է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել և որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում: Կարգավորման նպատակն է խթանել ներքին արտադրությունը՝ ստեղծելով բարենպաստ գործարար միջավայր:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով գործարարների համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների ԵԱՏՄ տարածք արտահանեն հայրենական որոշ արտադրատեսակներ: ԵԱՏՄ անդամ երկրներին տրվում է հնարավորություն ԵԱՏՄ հաստատված տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում ներառելու իրենց ազգային ստանդարտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս