Բաժիններ՝

Պուտինը Թուրքիային անվանել է «ահաբեկիչների հովանավորող»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այսօր թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցված ռուսական «Սու-34» ինքնաթիռի կործանման փաստը, հայտնում է LifeNews-ը:

Պուտինը հայտարարել է, որ այսօրվա «Սու-24»-ի կորուստը հարված է, որը Ռուսաստանին հասցրել են թիկունքից ահաբեկիչներին հովանավորողները:
«Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայում՝ թուրքական F-16 ինքնաթիռի հրթիռի կողմից»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ ռուսական ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում՝ 6 հազար կիլոմետր բարձրության վրա՝ Թուրքիայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա:
«Ցանկացած դեպքում մեր օդաչուները ու մեր ինքնաթիռը ոչ մի կերպ չէին սպառնում թուրքական տարածքին: Դա ակնհայտ է: Նրանք գործողություն էին իրականացնում ԴԱԻՇ-ի դեմ»,- ընդգծել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս