«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել չինական ակումբ
Չինացիները ցանկանում են անգլիացուն դարձնել Լիգայի գլխավոր աստղը:
Հոկտեմբերին չինական Լիգայի ղեկավարությունը 1-25 մլրդ դոլարով վաճառել է առաջնության խաղերի ցուցադրման իրավունքը: Չինացիները ցանկանում են հրավիրել գերաստղի, ով կդառնա Սուպեր լիգայի դեմքը և կգրավի հեռուստադիտողների ուշադրությունը: Ըստ The Sun-ի տեղեկության, այդ աստղը կդառնա Ուեյն Ռունին, ով արդեն բանակցություններ է վարում ակումբներից մեկի հետ:
Ռունիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019թ.:
ԱՊԼ-ի 11 հանդիպումներում Ռունին դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը