Բաժիններ՝

Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր

3 մարդ է սպանվել ԱՄՆ Օհայո նահանգում՝ Կոլամբուսում, տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Եվս 1 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

Հրաձգության մասին տեղեկությունը Կոլամբուսի ոստիկանություն էր ստացվել տեղի ժամանակով ժ. 17:00-ի սահմաններում:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նկատել էին կասկածյալին, ով փորձել է թաքնվել դեպքի վայրից: Հետապնդման ժամանակ հարձակվողը վիրավորվել է իրավապահների կողմից: Տղամարդուն ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանները տղամարդուն ձերբակալելուց հետո խուզարկություններ են կատարել այն տանը, որտեղ կրակոցներ են հնչել: Նրանք հայտնաբերել են սպանվածների մարմինները, ևս մեկ երեխա եղել է վիրավոր: Երեխային ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:
Իշխանությունները դեռ չեն հրապարակում զոհերի ու կասկածյալների անունները, հրաձգության պատճառները նույնպես հայտնի չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս