Բաժիններ՝

Հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարի հիմնական թեման Հայաստանն է

Հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարի (http://www.geo.ru/archive/geo-212) հիմնական թեման վերաբերում է Հայաստանին: Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին՝ շեշտը հատկապես դնելով Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի եւ առկա կրթական ներուժի վրա:

«Դասական Հայաստանը, ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների եւ «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է …. դպրոցների երկիր: Ի՞նչ են այնտեղ սովորեցնում: Ապագան», գրում է հեղինակը:

Հրապարկման մեջ նա մասնավորապես անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի 25 տարի հետո»:

Ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, որի ընթացքում նրանք ծանոթացել էին Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաեւ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս