Հայաստանում ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն վտանգները պետք է վերացնել. ԱՄՆ պետդեպ

«ԱՄՆ կառավարությունը կարող է և շարունակելու է օժանդակել Հայաստանին»,- հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում իր բացման խոսքում նման հայտարարություն արեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:

Նա նախ թվարկեց հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցված վերջին ձեռքբերումները` օժանդակություն, ներդրումներ, վիզային ռեժիմի դյուրացում, Որոտանի ՀԷԿ-ի հաջողված գործարք:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանն այս գործարքն ավարտելու իր վճռական դերակատարման համար: Շարունակելու ենք աշխատել ՀՀ կառավարության հետ, խրախուսելով ներդրումներն ու նոր գործարքները»,- նշեց նա: Բրիանքը հիշատակեց նաև խորհրդի հանդիպման մասին՝ տեղեկացնելով, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ավելի մանրամասն քնարկումներ տեղի կունենան, որոնք թույլ կտան ավելի ռազմավարական տեսանկյունից քննարկել հարցերը: «Քննարկելու ենք այն հարցերը, որոնք ազդելու են մեր առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Սա առանցքային բաղադրիչ է»,- ասաց նա:

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչն ասաց, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարող է և առաջարկելու է խորհուրդներ, օժանդակություն Հայաստանի կառավարությունը՝ Հայաստանն ավելի գրավիչ վայր դարձնելու համար ուղիղ ներդրումների նպատակով:

Կարդացեք նաև

«Դուք գիտեք, որ ընկերությունները ներդնում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, թափանցիկություն, հավասար տնտեսական կանոններ և համապատասխան պայմաններ»,- նշեց Բրիջիթ Բրինքը: Խոսելով, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, նա բարձր գնահատեց ՀՀ կառավարության ջանքերն այս ուղղությամբ: Նրա խոսքով` ուղղակի ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն վտանգները պետք է վերացնել:

Տեսանյութեր

Լրահոս