Անգլիայի հավաքականը նման է հին Իսպանիային
Իսպանական ֆուտբոլի կենդանի լեգենդ Խավին բացատրել է, թե ինչ է կատարվում Ուեյն Ռունիի և ընկերների հետ:
«Անգլիան շատ է ուժեղացել: Այնտեղ են Սթերլինգը, Բարկլին, Ուիլշերը, որոնց բախտը չի բերում վնասվածքների հարցում: Երիտասարդ ֆուտբոլիստներ են և շատ տաղանդավոր:
Անգլիայի հավաքականը նման է հին Իսպանիային: Նրանք ունեն լավ ֆուտբոլիստներ, բայց չունեն վստահություն, հավատ, որ կարող են հաղթել մրցաշարերում: Երբ նրանք կկոտրեն այդ արգելքը, ինչպես մենք դա արեցինք, ապա կկարողանան հաղթել:
Նրանց վրա ճնշում են գործադրում, որովհետև նրանք հաղթանակներ չունեն: Շատ տհաճ է, երբ քո երկիրն ուզում է, որ դու հաղթես, իսկ դու չես հաղթում: Ես եղել եմ այդ իրավիճակում: Ես եղել եմ 2002 և 2006թթ. առաջնություններում, որտեղ մենք թիմ էին, ով հասնում էր մինչև մեկ քառորդ եզրափակիչ:
Ես ռադիո էի լսում, հեռուստացույց էի դիտում, թերթեր էի կարդում: Քննադատությունը սարսափելի էր: Անգլիան հիմա գտնվում է նման իրավիճակում»,- Խավիի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը