Արայիկ Հարությունյանը ուսանողության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Դուք, լինելով հասարակության շարժիչ ուժը և հայրենիքի լուսավոր ապագայի գրավականը, ձեզ վրա կրում եք նախորդ սերունդների պատգամներն ու ակնկալիքները:

Ցանկանում եմ, որ լավագույնս գնահատեք ձեր ժամանակը, արժեվորեքգիտելիքի հարգը, որ կարողանաք ինչ-որ բան ստեղծել ձեր հայրենիքի և ինքներդ ձեզ համար:Գիտելիքների ձեռք բերելու առումով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության տարիները ուսանողներիդ համար կարևոր դերակատարություն ունեն:Պետությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ, ստեղծում պայմաններ` կրթական համակարգի որակը բարձրացնելու համար:

Ուստի, բոլորս ձեռք-ձեռքի, պետք է կերտենք կրթական արդյունավետ համակարգ` ապագայում զարգացած հասարակություն և հզոր պետություն ունենալու համար:

Սիրելի՛ ուսանողներ, իմացե՛ք, որ բոլորը երանի են տալիս ձեզ՝ հատկապես ձեր ունեցած կարգավիճակի, ձեր տարիքի համար. դրանք արդեն իսկ մեծ առավելություններ են:

Ա՛րդ, ինքներդ գնահատեք ձեր առավելությունները. դարձեք որակյալ մասնագետներ, եղեք առավել լավ քաղաքացիներ` հանուն մեր ազատ-անկախ հայրենիքի ապագայի:

Բարին ընդ ձեզ, սիրելի՛ ուսանողներ:

Տեսանյութեր

Լրահոս