Պե՞տք է, արդյոք, վախենալ ուրբաթ 13-ից, թե՞ ոչ
– Պե՞տք է վախենալ ուրբաթ 13-ից, թե՞ ոչ:
– Ուրբաթ 13-ը պարզապես սնահավատություն է: Պետք չէ ավտոբուսից ուշանալը, ոտքը քարին դիպչելը, տրանսպորտից ուշանալը և տարբեր անհաջողություններ կապել թվերի և օրերի հետ: Իրականում սնոտիապաշտությունը մեզ զրկում է պատասխանատվությունից՝ մեր անհաջողությունները կապելով օրվա կամ թվի հետ: Իսկ քրիստոնեությունն առանց պատասխանատվության հնարավոր չէ պատկերացնել: Պետք չէ վախենալ թվերից, պարզապես ապրենք իրական կյանքով և պատասխանատվությամբ՝ Աստծո ներկայությունը մեր մեջ պահելով, որպեսզի չարը մեզ չգայթակղի և չշեղի:
Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան
qahana.am