Զորակցություն՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լը Ռուին, որում դատապարտել է նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի եղբայր ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: