Փարիզում ահաբեկչությունները տեղի են ունեցել 6 վայրերում միաժամանակ. Փարիզի դատախազ
Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ քաղաքի 6 կետերում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Փարիզի ահաբեկչություններին մասնակցել է 5 ահաբեկիչ:
Դատախազը հայտնել է, որ ահաբեկիչներից 3-ը սպանվել են «Բատակլան» համերգասրահի գրոհի ժամանակ, որտեղ ահաբեկիչները պատանդ էին պահում հանդիսատեսին:
Եվս 2 մահապարտ ահաբեկիչ իրեն պայթեցրել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից ոչ հեռու:
Մնացած ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը զբաղված է նրանց հայտնաբերելու ու ոչնչացնելու աշխատանքներով:
Հիշեցնենք, որ տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Դրա կողմնակիցները տոնել են ահաբեկչությունը՝ սոցցանցերում տարածելով ահաբեկչության մասին լուրերը «Փարիզը կրակի մեջ է» հեշթեգով:
Համարվում է, որ ահաբեկչությունները պատասխան են «Ջիհադի Ջոնի» ոչնչացման: