«Եկեք երկրի մեջքն ուղղենք, ոչ թե մեր հագով Սահմանադրություն փոխենք, նորից մնան իշխանության, որ ի՞նչ անեն»

Այսօր առավոտից կրկին «Այո և ոչ» ռեալիթի շոուի մասնակից քարոզիչները մարզերում ժողովրդին համոզում են այո կամ ոչ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Այժմ նրանք Արագածոտնի մարզի Ապարան համայնքում են: Այնտեղ եկավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ու միացավ հավաքված գյուղացիներին: Սակայն, պարզվում է՝ Հ. Աբրահամյանի այցը քարոզարշավի շրջանակներում չէր:

Ապարանի բնակիչներից Ռազմիկը դժգոհեց, որ ԱԺ-ն չի կարողանում նույնիսկ պատերազմի մասնակցի մասին օրենք ընդունել, որպեսզի գոնե զոհված տղաներին պաշտպանեն փողոցում ծեծից ու բռնությունից. «Իրավական երկրից ենք խոսում, ի՞նչ իրավական երկիր: Ո՞վ է մեղավոր, որ զոհված տղերքին անարգում են, ճնշում են կռվածներին, զոհվածի երեխեքին չենք կարողանում պահենք: Դե բերեք Սահմանադրություն փոխենք: Հարց կլուծվի՞: Եկեք երկրի մեջքն ուղղենք, ոչ թե մեր հագով Սահմանադրություն փոխենք, նորից մնան իշխանության, որ ի՞նչ անեն»,- դժգոհում էր նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե առանց քաղաքական կամքի ոչ մի բան չի փոխվի: Նա հորդորեց, որ Սահմանադրությունը փոխելով իրավիճակ կփոխվի:

Տեսանյութեր

Լրահոս