Գիլյոտինի հանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել՝ ինովացիոն նախագծերի մրցույթների առնչությամբ
                                    Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրել է ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները: Արձանագրվել է, որ ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգում անհրաժեշտ է հստակեցնել ժամկետները, սահմանել ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները, նախագծի ավարտից հետո սարքավորումների տնօրինման կարգը, մրցույթի հայտի ձևը, ինչպես նաև հայտի ձևը տեղադրել լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ այն ներբեռնելու հնարավորությամբ: Առաջարկվող փոխոխություններից հետո ժամանակի կորստի, մրցույթի հայտի ձև ստանալու գրավոր պահանջի ներկայացման, տրանսպորտային և այլ ծախսերը կկրճատվեն մոտ 10,52 տոկոսով՝ կազմելով 1,199,916 դրամ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    