Ադրբեջանում հայտնված 76-ամյա կնոջը վերջին անգամ տեսել են կեսօրին. գնացել էր բարեկամի տուն

Ադրբեջանում հայտնված 76-ամյա Լուսիկ Աբովյանին վերջին անգամ տեսել են նոյեմբերի 8-ի կեսօրին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը. Լուսիկ Աբովյանն այս համայնքի բնակիչ է: Համայնքի ղեկավարի խոսքով, ըստ հարազատների, նա գնացել է բարեկամի տուն, որտեղից դուրս գալուց հետո նրան չեն տեսել: Ֆ. Մելիքյանի տեղեկություններով՝ կինն առողջական խնդիրներ չունի:

Նշենք, որ Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը: ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ նա ծնվել է 1939թ., 76 տարեկան է: Ընտրողների ռեգիստրում նա գրանցված է Լուսիկ Աբովյան անունով:

Տեսանյութեր

Լրահոս