ԱՄՆ-ը օգնություն է առաջարկել կրիմինալիստներին՝ հետաքննելու А321-ի կործանման պատճառները
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջարկել է Ռուսաստանին ու Եգիպտոսին կրիմինալիստների օգնություն՝ հետաքննելու Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման պատճառները, լրագրողներինն հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ (ՀԴԲ) Ջոշ Քեմփբելը:
«ՀԴԲ-ն առաջարկել է կրիմինալիստիկական ու այլ օգնություն Եգիպտոսի ու Ռուսաստանի մեր գործընկերներին, մենք ի վիճակի ենք օգնություն ցուցաբերել»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերել է CBS հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը պնդում է, որ «Եգիպտոսի ու Ռուսաստանի կառավարությունները հրաժարվել են կրիմինալիստիկական օգնությունից»: