Բաժիններ՝

Ո´չ Կատալոնիան, ո´չ այլ շրջան չի առանձնանա. Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի կառավարությունը կարծում է, որ Կատալոնիայի կողմից երկուշաբթի օրը ընդունված բանաձևը չունի իրավական ուժ ու այդ առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, տեղեկացնում է El Pais-ը:

Իսպանիայի վարչապետի խոսքով՝ այդ կապակցությամբ կկայանա կառավարության արտակարգ նիստ:

«Կառավարությունը թույլ չի, որ դա շարունակվի: Մենք լի ենք վճռականությամբ՝ օգտագործել բոլոր միջոցները դեմոկրատիան պաշտպանելու համար: Մենք կօգտագործենք միայն օրինական մեթոդներ ու օրենքի ողջ գերակայությունը»,- ընդգծել է Ռախոյը:

Ինչպես նշել է իսպանացի նախարարը, ինքը հասկանում է «այն անհանգստությունը, որը կարող են հիմա զգալ կատալոնցիները»:

«Ես ցանկանում եմ ասել նրանց, որ նրանքն հանգիստ լինեն: Ո´չ Կատալոնիան, ո´չ այլ շրջան չի առանձնանա: Ոչ ոք չպետք է ընտրի կամ հրաժարվի իր իսպանական ու եվրոպական նույնականացումից»,- ընդգծել է Ռախոյը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը երեկ հավանություն է արժանացրել նահանգի ինքնավարության անկախության մասին բանաձևը: «Կողմ» է քվեարկել 72 պատգամավոր, «դեմ»՝ 63-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս