Բաժիններ՝

Սինայում ռուսական ինքնաթիռի կործանումից հետո բորտ-ուղեկցորդները զանգվածաբար հեռանում են «Կոգալիմավիայից»

Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետը շարունակում է ազդել ռուսական «Կոգալիմավիա» ընկերության աշխատանքի վրա: Սինայում ինքնաթիռի կործանումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել 20 բորտ-ուղեկցորդ, հայտնում է LIfeNews-ը:

 

Ինչպես հայտնել է «Կոգալիմավիայում» աղբյուրը, նրանք հիմնականում երիտասարդներ են, ովքեր այդքան էլ վաղուց չէ, ինչ աշխատում են ընկերությունում:

Աշխատանքից հեռացածների թվում կան նաև փորձառու աշխատակիցներ: Նրանց մեծ մասն իրենց որոշումը բացատրում է ազգականների կողմից գործադրվող ճնշմամբ, ովքեր կտրականապես դեմ են նման վտանգավոր աշխատանքին:

997e07e3d4bbb683aec769b037439a80__660x
Ընկերության գրասենյակում աշխատակիցների հետ զրուցել է հոգեբանը: Ավիաընկերության աշխատակիցները հայտնել են իրենց անհանգստությունների մասին: Դրանից հետո 20 աշխատակից որոշում է կայացրել դուրս գալ աշխատանքից:

bd656c5a5941a07d7228f0332cf8e6fb__660x

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիայի» Airbus 321-ը, որը Շարմ-էլ-Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է հոկտեմբերի 31-ին:
Ինքնաթռիում գտնվել են 217 ուղևոր, այդ թվում՝ 25 երեխա, որոնցից ամենափոքրը 9 ամսական էր: Ոչ ոք ողջ չի մնացել:

4b6fe6097ad8b84461337d849dabae38__660x

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս