Բաժիններ՝

«Քաղաքաշինության նախարարությունը օվշորային թեմաներով չի զբաղվում, սիրելիս». Նախարարին բարկացրեց լրագրողի հարցը

«Նույն հարցը միշտ տալիս են, նույն պատասխանը ստանում»,- այսպես արձագանքեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողի հարցին, թե՝ Սերժ Սարգսյանը դեռևս մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ Շիրակում անօթևան ընտնանիքներ չեն լինելու, ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի այս խոստումը:

Ն. Սարգսյանը նշեց, որ աղետի գոտում՝ Գյումրիում, անցյալ տարի անօթևան մնացել է 450 ընտանիք, որի կեսն անցյալ տարվա և այս տարվա որոշումներով բնակարաններ ստացան, իսկ մյուս կեսի համար, նախարարի խոսքով՝ շուտով կառավարությունում որոշում կընդունվի բնակարանների տրամադրման վերաբերյալ:

Հարցին՝ փաստացի Սերժ Սարգսյանն իր որոշումը չի՞ կատարել, նախարարն այսպես արձագանքեց. «Ո՞վ է ասել նման բան: Պետությունը մինչև հիմա արդեն մոտավորապես 20 հազար ընտանիքի խնդիր է լուծել»:

Լրագրողի այն հարցին էլ, թե ե՞րբ էր վերջնաժամկետը, նախարարը հրաժարվեց պատասխանեց՝ նշելով, որ այդ հարցը իրեն չպետք է տան:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագրով, սակայն Ն. Սարգսյանը նշեց, որ ինքը որևէ բան չի կարող ասել, որովհետև ինֆորմացիա չունի. «Կարող եմ երաշխավորել, որ շենքի հետ կապված զուտ ճարտարապետական իմաստով խնդիրներ չեն կարող լիենլ: Կառավարության որոշումից հետո ես չունեմ տեղեկատվություն, որ որևէ ծրագիր է ներկայացված»:

Դիտարկմանը, թե տեղեկություններ հրապարակվեցին, որ Մարզահամերգայինը գնել է օվշորային ընկերությունում գրանցված անձ, նախարարը կրկին հրաժարվեց պատասխանել:

Լրագրողներից մեկի հարցը, թե ինչո՞վ է պայմանավորված Ձեր անտեղյակությունը, բարկացրեց նախարարին. «Քաղաքաշինության նախարարությունը օվշորային թեմաներով չի զբաղվում, սիրելիս: Հարցը տալիս, ճշտեք՝ ում ինչ եք տալիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս